SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։
Արմավիրի մարզի ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն, չգիտես ինչու, աղջիկը կատարվածի մասին նոր է հայտնել իրավապահներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։