Այսօր կեսօրին անհայտ քաղաքացին թալանել է Կոնվերս բանկի Սայաթ-Նովա փողոցում գտնվող համանուն մասնաճյուղը։ Այս պահին բանկը փակ է։ Աշխատողներին հարցաքննում են։
Բանկի դռներին գրություն է փակցված այն մասին, որ բանկը «տեխնիկական պատճառներով» չի աշխատում։ Իսկ բանկի մոտ մեծ թվով ոստիկաններ են շրջում։ Նրանք հրաժարվում են մեկնաբանություններից` խոստանալով ավելի ուշ հայտարարություն անել։
Մեր հավաստի աղբյուրը, սակայն, հայտնեց, որ մի անձ մտել է բանկի կառավարչի սենյակ, զենքի սպառնալիքով գումար է պահանջել, նրան պահանջված գումարը տվել են, նա վերցրել է և հեռացել։ Տեղեկություններ են շրջանառվում, որ թալանողը ինչ-որ գրություն է տվել բանկի կառավարչին, որ նա նաև պայթուցիկ է գործածել։ Պայթուցիկի մասին տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվում: