Ոստիկանական «պոստեր»` ՀՀ ավտոճանապարհներին. բանկը թալանողի՞ն են փնտրում. armtimes.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանական «պոստեր»` ՀՀ ավտոճանապարհներին. բանկը թալանողի՞ն են փնտրում. armtimes.com

Ոստիկանությունը վաղ առավոտից «պոստեր» է տեղադրել Հայաստանի մի շարք մարզերում: Ոստիկանները ՃՈ-ի հետ համատեղ կանգնեցնում են կասկածելի մեքենաները:

Armtimes.com-ը ոստիկանության «պոստեր» նկատել է, մասնավորապես՝ Լոռու և Արագածոտնի մարզերում:

ՀՀ ոստիկանությունից խոստացան մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան Երևանում թալանել են «Կոնվերես» բանկի մասնաճյուղերից մեկը, ըստ նախնական տեղեկությունների՝ տանելով 60 հազար եվրո: Հնարավոր է, որ ոստիկանական պոստերը կապ ունեն այս հանցագործության հետ: