Skillcoin։ Նոր սերնդի վիրտուալ «արժույթ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Skillcoin։ Նոր սերնդի վիրտուալ «արժույթ»

Ի՞նչ է Skillcoin-ը

Skillcoin-ը վիրտուալ «փող» է, որով կկարողանաք գնել ամենակարևորը, որ ընդհանրապես կարելի է գնել այս աշխարհում՝ գիտելիք, հմտություններ ու փորձ։

Ո՞րտեղից են հայտնվում Skillcoinները։ Երբ հաստատեք Ձեր մասնակցությունը Skill-ի հարթակում ներկայացված սեմինարներից, թրեյնինգներից կամ այլ միջոցառումներից ցանկացածում, Ձեր հաշվին անմիջապես ավտոմատ կերպով կփոխանցվեն այդ նույն Skillcoin-ները։ Մեկ Skillcoin-ը հավասար է 1000 դրամի։ Այսուհետ Skill.am-ում տեղադրված միջոցառումների գինն արտահայտված կլինի նաև Skillcoin-ներով։

Ինչպե՞ս է հաշվվում իմ բոնուսը։ Որպես բոնուս Ձեր հաշվին կավելանա այն միջոցառման արժեքի 5%-ը, որում Ձեր մասնակցությունը Դուք հենց նոր ամրագրեցիք։ Ենթադրենք՝Դուք որոշել եք մասնակցել Բրայան Թրեյսիի «Առաջխաղացման ռազմավարություն» սեմինարին (որը տեղի կունենա շուտով՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում)։ Սեմինարի արժեքը տվյալ պահին կազմում է 140.000 դրամ՝ բիզնես կարգի տոմսի համար։ Այդ դեպքում Ձեր հաշվին կվերադառնա 7.000 դրամին համարժեք Skillcoin, այսինքն՝ 7 Skillcoin, որոնք Դուք կարող եք ծախսել սեփական հայեցողությամբ։ Սա նշանակում է, որ այսուհետ skill.am-ում սեմինարների, թրեյնինգների ու վարպետության դասերի մասնակցության համար վճարելիս Դուք խնայում եք 5%-ը և սա հրաշալի նորություն է, բայց դեռ ամենը չէ։

Ի՞նչ կարելի է գնել Skillcoin-ներով

 Սա, թերևս, ամենակարևոր հարցն է։ Չէ՞ որ փողը, լինի այն վիրտուալ, թե ոչ, պետք է միայն այն ժամանակ, երբ կարող է օգտագործվել ինչ-որ իսկապես անհրաժեշտ ու օգտակար բան գնելու համար։ Ի՞նչը կարող է ավելի անհրաժեշտ ու կարևոր լինել, քան գիտելիքն է։ Skillcoinը skill.am նախագծի ներքին արժույթն է, որով կարող եք ձեռք բերել գիտելիք, հմտություններ և փորձ։ Երեւի Ձեր գլխում ահա այս հարցն առաջացավ՝ ինչպե՞ս։

 

Ամբողջությամբ՝ blog.skill.am