Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սուրիկ Հաջոյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 48 ՕD 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ Շարո Մամոյանը, Սերգեյ Հովհաննիսյանը և Եղվարդ քաղաքի բնակիչ Բելլա Հաջոյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից նախ տեղում ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով, ըստ վարորդի հայտարարության, դիմել է փախուստի։ ՃՈ-ն պարզում է նաև՝ արդյո՞ք վթարի ենթարկված վարորդի ասածը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանովող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: