
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Dasaran կրթական կենտրոն այցելած ուսուցիչներին և Գեղարքունիքի մարզի դպրոցականներին ներկայացրել է հաջողության իր բանաձևը՝ կարևորելով կրթության դերը սպորտի և ցանկացած այլ ոլորտում:
Հայազգի մեծանուն բռնցքամարտիկը պատմել է սպորտում անցած իր ճանապարհի մասին՝ նշելով, որ կրթությունն ու գիտելիքը նույնիսկ ռինգում են օգնում հաղթանակ տանել: Նա պատասխանել է երեխաների բոլոր հարցերին՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից: Դպրոցականներն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել՝ ավանդական-հայկական երգ ու պարով լցնելով Dasaran-յան ջերմ մթնոլորտը:
Նույն ոգևորությամբ աշակերտները մասնակցել են կենտրոնում կազմակերպված արդիական կրթական նոր ձևաչափով անցկացվող ուսումնական գործընթացին, որտեղ աշակերտը հանդես է գալիս ոչ թե լսողի, այլ մասնակցի դերում՝ արդյունավետ կերպով հարստացնելով իր գիտելիքների պաշարը: