Ծնվել է Գոհար Գասպարյանի առաջնեկը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ծնվել է Գոհար Գասպարյանի առաջնեկը. life.tert.am

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի առաջնեկը։ Նա ամուսնուն` «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանին արու զավակ է պարգևել։

Նորաթուխ ծնողները փոքրիկին տվել են Վան անունը։ Անձնական կյանքի կարևորագույն իրադարձության մասին խոսելու համար փորձեցինք կապ հաստատել Գոհարի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց սկեսրայրը։ Վերջինս նշեց, որ Գոհարն այժմ չի կարող խոսել, քանի որ նրա փոքրիկը նոր է ծնվել։ Նշենք, որ Գոհարն ու Նարեկն ամուսնացել են 2016 թվականի հունիսին։ Հաղորդավարուհին այս ընթացքում չի խոսել հղիության մասին, քանի որ նորությունը համարում էր խիստ անձնական։

life.tert.am