Անուշիկ Ալավերդյանի դուստրը` Մայան, արդեն երկու տարեկան է։ Երեխայի ծննդյան օրը հոկտեմբերի 7–ին էր, սակայն հավաքույթը կազմակերպվել է երեկ, քանի որ տատիկն ու պապիկը քաղաքում չէին։ Tert.am Life–ը ներկա է եղել փոքրիկի տարեդարձի խնջույքին ու ֆիքսել հետաքրքիր պահերը։
Ինչպես յուրաքանչյուր մոր, այնպես էլ Անուշիկի համար երեխայի ծննդյան օրը տոն է. «Իմ փոքրիկի ծննդյան օրերին ավելի շատ եմ պատրաստվում, քան իմ։ Մի փոքր լարված էի, քանի որ ուզում էի ամեն ինչ լավ լիներ։ Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի իր համար տոն լինի, քանի որ ինքն արդեն քաջ գիտակցում է, թե ինչ է կատարվում»։
Ամբողջությամբ՝ life.tert.am