
Երևանի ավագանու այսօրվա նիստը դարձյալ աչքի է ընկել ՀՀԿ-ականների փողոցային բառապաշարով: Երբ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ելույթ է ունեցել պատվավոր քաղաղաքացի կոչում շնորհելու մասին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին անվանել է «քաղաքը քանդող», փոխքաղաքապետ Կամո Արեյանը սաստել է նրան. «Տո վեր ընգի տեղդ, տավար»:
Ավագանում ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին ասել է. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, այ բոզ»:
Հիշեցնենք, որ նախորդ նիստերում ևս ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները նման անթույլատրելի բառապաշով էին խոսել, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծիծաղել էր: