Նշվել է աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը
Advertisement 1000 x 90

Նշվել է աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը

2017 թվականի առաջին կիսամյակում աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը դարձել է iPhone 7-ը:

Դա, ինչպես հայտնել է Phonearena-ն, հետևում է IHS Markit-ի վերլուծաբանների հաշվետվությունից:

Տարածվածության ցուցրանիշով երկրորդը iPhone 7 Plus-ն է: Առաջատարների եռյակը եզրափակում է Samsung Galaxy Grand Prime Plus-ը: Դա բյուջետային հինգդյույմանոց սմարթֆոն է՝ 130 և ավելի դոլար արժողությամբ: Հնգյակում տեղ են գտել նաև iPhone 6s-ը և Samsung Galaxy S8-ը:

Ընդամենը տասնյակ են մտել Samsung-ի հինգ սմարթֆոններ, Apple-ի չորս և Oppo չինական ընկերության միայն մեկ սմարթֆոն: