
«Աջակողմյան մեքենաների շահագործումն արգելելու շուրջ դեռ հստակ որոշում չկա, քննարկումների փուլում ենք։ Կլինի, կներկայացնենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ պետք է պայքարեն նաև աջակողմյան մեքենաների դեմ։
Ըստ նրա՝ վարորդներին ժամանակ կտրվի անհրաժեշտ քայլերի համար, օրինակ՝ արտերկրում իրենց մեքենաները վաճառելու. «Հայաստանն աջակողմյան երթևեկությամբ երկիր է, չի կարող լինել երկու կողմ»։
Մանրամասները՝ տեսանյութում