
Հայաստանում մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին գործատուների մոտ կառաջարկվեն վերապատրաստման կուրսեր: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում:
Ապագայում մասնագիտություն ունենալու համար նրանց կառաջարկվի նաև 6-ամսյա կրթաթոշակ:
Պետությունը կվճարի նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։
Ծրագիրը պլանավորվում է սկսել 2018 թվականից: Առաջին խմբում կընդգրկվի 100 կին: Նրանց ամսական կվճարվի 78 հազար դրամ՝ երեխայի խնամքի համար։