ՀՀ տրանսպորտի ու գյուղնախարարները կորցրել են ադեկվատությունը. Ankakh Hayastan
Advertisement 1000 x 90

ՀՀ տրանսպորտի ու գյուղնախարարները կորցրել են ադեկվատությունը. Ankakh Hayastan

Ankakh Hayastan Facebook-յան էջի հրապարակումը.

«Երեկ գյուղնախարարն ա փայլել իր հզոր մտքով ու փորձել մարդկանց համոզել, թե ամեն ինչ շատ լավա, կայֆա, որ միսը թանկա վաճառվում ու, եթե դուրներդ չի գալիս, հելեք գյուղում ոչխար պահեք ու ձեզ համար մսի հոգս արեք, քանի որ գյուղացին պարտավոր չի քաղաքացու համար տակ տալ: Նախարարը ճիշտա ասում, բայց ինքը մոռացելա, որ ինքը նախարարնա, ոչ թե Հյուսիայինում նարդի խաղացող 80 տարեկան բիձա, ով անիմաստ վերլուծություններա անում ու իր ղեկավարած գերատեսչություննա պարտավոր էս հարցերով զբաղվել ու լուծում գտնել ոչ թե անիմաստ ժպտալով անիմաստ նախադասություններ ասել:

Գյուղ նախարարին չի զիջում նաև տրանսպորտի նախարարը, ով աջակողմյան մեքենաների արգելելու մասին անմեղ դեմքով ասումա, որ էս հարցը պիտի լուծեենք էէէ, բա մենք սաղ ուզում ենք դզենք ու իրանց տեղը դնենք: Բաաա փոխում ենք է:

Նենց տպավորությունա, որ նախարարը սեփական բիզնեսնա դրել էտ գործը անելու ու վիզա դրել իրանով անել էս մոմենդը: Նախարարին հիշացրեք, որ իր նախորդները ու իրենց շեֆերն են թույլատրել այդ ավտոները մտնեն ՀԱՅԱՍՏԱՆ ու թույլատրելուց առաջ մի անգամ մտածեիք, ոչ թե հիմա ժողովրդի քթերից փորձեք բերել էտ երկու կոպեկը»:



Նման նյութեր