ԱՄՆ-ի մանկատան տեսախցիկը նկարահանել Է երկու տարի որդեգրման սպասող աղջկա արձագանքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի մանկատան տեսախցիկը նկարահանել Է երկու տարի որդեգրման սպասող աղջկա արձագանքը

ԱՄՆ-ի Յուտայի նահանգի որբ երեխաների դպրոցի տեսախցիկը գրանցել է այն հուզիչ պահը, երբ սաներից մեկը իմանում է, որ իրեն տանելու են եկել նոր ծնողները: Լսելով նորությունը՝ 11 տարեկան Թաննա Բաթերֆիլդը նետվում է դաստիարակչուհի Ջեքի Ալեքսանդրի վրա և բառացիորեն նրան խեղդում գրկախառնություններով:

Տեսանյութը Ջեքին ինքն է հրապարակել Facebook-ի իր օգտահաշվում: Թաննան իրեն որդեգրած ծնողներին՝ Ֆիշերների ընտանիքին, գիտեր արդեն երկու տարի:

Նրանք կանոնավոր կերպով այցելում էին աղջկան, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով երկար ժամանակ չէին կարողանում ձևակերպել որդեգրման պաշտոնական ընթացակարգը:

Ֆիշեր ամուսինները երկու հարազատ երեխաներ ունեն՝ 13-ամյա Էյդենը և 10-ամյա Մեյսին:

Այժմ նրանք պլանավորում են խնամակալություն ձևակերպել Թաննայի եղբոր ու քրոջ նկատմամբ:



Նման նյութեր