Արծրուն Հովհաննիսյանն առայժմ մեկ րոպե է տեսել նորածին դստերը։ ՊՆ մամուլի քարտուղարն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքում։
«Շնորհավորում եմ այսօր ծնված բոլոր նոր բալիկների ծնողներին։ Բարի գալուստ նաև Վանուհի Արծրունու Հովհաննիսյանին, իմ 4.1 կգ հրաշքին, որին դեռ մի րոպե եմ տեսել: Խաղաղ թող լինի, խաղաղություն է բերում զինվորը Հայոց։ Խաղաղ, որ մեծանան Հայոց բալիկներն ու ծնվեն նորերը»,- նշել է Հովհաննիսյանը։