Apple կորպորացիան ձեռնամուխ է եղել ճկուն էկրանով iPhone-ի մշակմանը: Այդ մասին գրել է Investor-ը: Հրատարակությունը նշում է, որ LG Display-ը ծալվող OLED-էկրանի մշակման խումբ է ստեղծել iPhone-ի նոր մոդելի համար: Բացի այդ, LG Innotek-ն սկսել է նախագծել տպված պլատա, որը պլանավորվում է դարձնել միաժամանակ ճկուն ու կայուն:
Նշվում է, որ Samsung-ը, ամենայն հավանականությամբ, ծալվող սմարթֆոն կթողարկի արդեն հաջորդ տարի այն դեպքում, երբ Apple-ը կկարողանա ճկվող էկրանների արտադրությունը գործարկել միայն 2020 թվականին: Ներկայում Samsung-ը OLED-էկրանների բացառիկ մատակարարն է նոր iPhone X-երի համար: Իր մրցակցից կախվածությունը նվազեցնելու և արտահոսքերից խուսափելու համար Apple-ն սկսել է ընդլայնել գործընկերությունը LG Display-ի հետ, որն արդեն ձեռնամուխ է եղել OLED-էկրանների արտադրությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: