Նազենի Հովհաննիսյան. «Հայաստանի միակ օգտակար նախարարությունը կլիներ ԸՆՏԱՆԻՔԻ նախարարությունը…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նազենի Հովհաննիսյան. «Հայաստանի միակ օգտակար նախարարությունը կլիներ ԸՆՏԱՆԻՔԻ նախարարությունը…»

Նազենի Հովհաննիսյանի գրառումը Facebook-ում. «Հոկտեմբերի 1- ի «Վերնիսաժը» միայն Նադեժդա Սարգսյանի մասին չէ, այլ նրա մեծ Սիրո՝ Դավիթ Բեջանյանի, նրանց սիրո Ծնունդ՝ Էմմիի, մի ամբողջ սերնդի մասին է, որ վաճառում էր իր ունեցվածքը՝ հանուն արվեստի, ոչ թե արվեստն ու հոգին էր ծախում՝ ունեցվածքի համար։ Նադյան հուզեց ու հուզվեց, մեզ «բեմադրեց», խմբագրեց, շարժեց , ուրախացրեց ու ամրացրեց՝ ցույց տալով, որ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՊԵՏՔ։ Կյանքը սիրում է Նադեժդա Սարգսյանին, իսկ Նադեժդան՝ կյանքը։)) Նրա անվա՛ն մեջ է իր Հույսը՝ Նադեժդա-ն։)) իսկ Դոդոյի հիշատակը միշտ վառ է ու այդպես էլ կմնա։

Հ.Գ. Սա ընդամենը ազդագիրն է նրա, ինչ կտեսնեք Արմենիա հեռուստաընկերությամբ ( իսկ հետո օնլայն) ՝ հոկտեմբերի 1- ին, 21.30- ին։ Ես խորապես հավատում եմ մեծ ու անկրկնելի սիրուն, և ընտանիքի անպարտելիությանը։)

Հ.Գ. Հայաստանի միակ օգտակար նախարարությունը կլիներ ԸՆՏԱՆԻՔԻ նախարարությունը, որը կմտածեր ամենակարևորի՝ Հայի ընտանիքի մասին։ Վերջ։)!»: