Ավարտվել է պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Viber» ծրագրային հավելվածով Արարատ քաղաքի բնակչուհուն ուղարկել է պոռնկագրական բնույթի 2 լուսանկարներ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով` պոռնկագրական նյութեր տարածելը: Նշենք, որ այս արարքի համար որպես պատիժ՝ նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: