Ուղեղի կարճաժամկետ ակտիվության համար երեխաներին խորհուրդ է տրվում քննություններից առաջ հապալաս ուտել: Նման եզրահանգման են եկել Ռեդինգի համալսարանի գիտնականները, իսկ նրանց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին գրել է The Telegraph-ը:
Գիտնականները տարրական դասարանի երեխաներին առաջադրանք են տվել.նրանք պետք է հետևեին համակարգչի էկրանի սլաքին ու սեղմեին ստեղները՝ դրանց համապատասխանող ուղությամբ:
Այն երեխաները, որոնք փորձից առաջ հապալասի հյութ էին խմել, 10 տոկոսով ավելի արագ ու ճիշտ են կատարել առաջադրանքը, քան մյուս երեխաները:
Հապալասի օգտակար հատկությունների, օրինակ՝ հակաբորբոքային ու հակաթթվայնացնող ազդեցության մասին հայտնի էր վաղուց, սակայն նոր հետազոտությամբ հնարավոր է եղել ապացուցել այդ հատապտղի դրական ազդեցությունը ճանաչողական հմտությունների զարգացման գործում:
«Առաջին անգամ ենք մենք տեսնում երեխաների վրա ֆլավոնոիդների դրական ազդեցությունը՝ նպատակային գործունեության ժամանակ»,-նշել է Ռեինգի համալսարանի պրոֆեսոր Քլեր Ուիլյամսը:
med.news.am