Վերջին հետազոտությունների համաձայն, վիրուսային հեպատիտն աշխարհում ավելի շատ մարդ է սպանում, քան ՄԻԱՎ–ը, մալարիան կամ տուբերկուլյոզը։ Միայն 2016 թվականին վիրուսային հեպատիտը աշխարհում 1.34 մլն մարդու կյանք է խլել։
Ի՞նչ ախտանիշներ են ունենում վիրուսային հեպատիտները, և ինչպե՞ս դրանցից պաշտպանվել։ Այս և այլ հարցերին պատասխանում է լյարդաբան Վիոլետա Սարգսյանը։
- Արդյո՞ք ցանկացած դեղնություն հեպատիտ A-ի ախտանշան է:
- Ճի՞շտ է, որ հեպատիտով կարելի է վարակվել գեղեցկության սրահում կամ ատամնաբույժի մոտ:
- Եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է պաշտպանվել նման վայրերում վարակվելուց:
- Ինչո՞ւ է ՄԻԱՎ-ը հաճախ զուգակցվում հեպատիտով:
- Ինչո՞ւ է հեպատիտ B-ն համարվում նույնասեռականների հիվանդություն:
- Ի՞նչ ախտանշաններով մարդը կարող է իր մոտ հեպատիտ կասկածել:
- Օրգանիզմը կարո՞ղ է ինքնուրույն հաղթահարել հեպատիտի վիրուսները, թե՞ պարտադիր բուժում է անհրաժեշտ:
- Հեպատիտի դեպքում որոշակի դիետայի հետևել անհրաժե՞շտ է:
- Կարելի՞ է ամբողջությամբ բուժվել հեպատիտից, թե՞ լյարդի ցիրոզն անխուսափելի է: