Երգչուհի Հասմիկ Պապյանի Facebook-յան գրառումը.
«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին: Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար:
Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի… խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ…
Հարգանքով և սիրով, Ձեր՝ Հասմիկ»: