VARDA–ն անկեղծանում է. «Չի կարելի հանդուրժել» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

VARDA–ն անկեղծանում է. «Չի կարելի հանդուրժել»

Ուկրաինացի երգչուհի Աննա Սեդոկովայի երգի շնորհանդեսը առիթ է հանդիսացել, որ սկանդալային Varda-ն անկեղծանա:

Պարուհին անկեղծացավ ու իր կյանքի պատմությունը պատմեց, որպեսզի մյուս կանայք էլ հասկանան մի կարևոր ճշմարտություն՝ չի կարելի հանդուրժել։

951d1d1dce4abcce5bfae25d03e3af75

«Դուք սխալվում եք, կարծելով թե դա լավագույնն է, ինչ կարող է կատարվել ձեր կյանքում։ Դուք ավելի շատ բանի եք արժանի։ Ամուսնալուծությունից հետո ես նյութական իմաստով կորցրեցի ամեն ինչ, բայց երբ ամուսնացած էի, հակառակ ամուսնուս արգելքներին, ժամանակս նվիրում էի ինքնակրթությանն ու զարգացմանը․․․

Ինձ հետ էին մնացել իմ գիտելիքները, փորձն ու աշխատասիրությունը, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձնից։

Ամուսնալուծությունից հետո սկզբնական ժամանակաշրջանում ես ուզում էի պայքարել այն ամենի համար, ինչն ինձ հասնում էր օրենքով, բայց հետո որոշեցի իմ ամբողջ եռանդը տրամադրել երազանքիս իրականացմանը։ Ես նոր երկիր տեղափոխվեցի, նոր քաղաք, ու կյանքս սկսեցի զրոյից։

vardanush-martirosyan-bio-pic

Ես շնորհակալ եմ իմ ընկերուհիներին ու ընկերներին աջակցության համար ու ամենակարեւորը՝ ինձ ու իմ տաղանդին հավատալու համար։

Այսօր ես հպարտանալու բան ունեմ՝ VARDA™ հաջող ապրանքանիշ, VARDA Ladies Club կանանց ակումբ, սեփական ամսագիր․․․Ես կառուցում եմ իմ բիզնեսը, զբաղվում սիրելի գործով ու ինձ զգում երջանիկ, ինչպես երբեք; Ես չեմ ասում, թե ամուսնալուծությունը լավ բան է, պարզապես հիշեցնում եմ, որ ամուսնությունը երջանկության հոմանիշը չէ»։

Տեսահոլովակի վերջում Սեդոկովան զրուցում է տարբեր մարդկանց հետ, նաև Varda-ի հետ: Դա եղել պատճառը, որ մերկապարուհին ներկա է գտնվել շնորհանդեսին, որտեղ և բոլորի համար անսպասելի հայտարարություն է արել իր անցյալի մասին:



Նման նյութեր