Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանն ու ամուսինը` Արամ Վարդևանյանը, մկրտել են իրենց որդուն` Ռուբենին։ Tert.am Life–ը ներկայացնում է փոքրիկի մկրտության լուսանկարները։
Փոքրիկի մկրտությունը կայացել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որտեղ 2 տարի առաջ՝ 2015 թվականի հունիսին, պսակադրվել են ծնողները։
1-ամյա Ռուբենը մեծ երջանկություն է բերել Արևիկին և Արամին։ Հաղորդավարուհին այժմ վայելում է մայրության բերկրանքն ու որդու նվիրած ամեն վայրկյանը։
Ռուբենը դեռ փոքրիկ է տոնի խորհուրդը հասկանալու համար։ Այսպիսի տոներն ավելի շատ ոգևորում են Արևիկին ու ամուսնուն։