Սամվել Ալեքսանյանի քույրն օբյեկտ է կառուցում կանաչ տարածքի հաշվին. aravot.am
Advertisement 1000 x 90

Սամվել Ալեքսանյանի քույրն օբյեկտ է կառուցում կանաչ տարածքի հաշվին. aravot.am

Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Այս մասին գրում է aravot.am-ը, որի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասել են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել.

«Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու առանց այն էլ մեր տարածքում կանաչը քիչ է»:

«Կառուցապատողը Լիան Ալեքսանյանն է, որին պատկանող ընկերությանը՝ «Ա քույրեր» ՍՊԸ-ին, անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը նույն համայնքի այլ փողոցում հողամաս է տրամադրել՝ աճուրդով:

Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերության հիմնադիրներն են՝ Լիան Ալեքսանյան Լիմինդրի, Սվետիկ Ալեքսանյան Լիմինդրի, Սոֆյա Ալեքսանյան Լիմինդրի և Արփենիկ Ալեքսանյան Լիմինդրի, Վարսենիկ Սիմոնյան Տելեմակի:

Ալեքսանյան քույրերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քույրերն են: Ընտրողների ռեգիստրում նրանք Սամվել Ալեքսանյանի և նրա եղբոր որդի ու այս համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ նույն հասցեում են գրանցված, բացի Արփենիկ Ալեքսանյանից»,- գրում է թերթը:

aravot.am