
Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.35-ին, «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1994 թ. ծնված Արգիշտի Ս.-ն, վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Ռազմիկ Աբգարյանին:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռազմիկ Աբգարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: