
Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել Anonymus խմբի հաքերների կողմից. կայքի աշխատանքը կաթվածահար է եղել: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշված է Իսպանիայի ազգային անվտանգության դեպարտամենտի հայտարարության մեջ:
Anonymus-ի հաքերները հայտարարել են OpCatalunya և FreeCatalunya անվանումներով մասսայական հարձակումների մասին:
Չի բացառվում, որ հաքերների հարձակումները կապված են Իսպանիայի նախարարական կաբինետի արտակարգ նիստի հետ, որտեղ քննարկվելու է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, որի համաձայն՝ կենտրոնական իշխանությունները կարող են կասցենել Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը: