Հոկտեմբերի 13-ի աստղագիտական դիտարկումները ցույց են տվել, որ Արեգակի վրա հայտնվել է հսկայական կոռոնար խոռոջ: Այն իրենից ներկայացնում է ճնշման և ջերմաստիճանի հարաբերական ցածր տիրույթ: Տիեզերական կայանները կարողացել են ֆիքսել այդ պահը: Խոռոջը շատ նման է եղել հունական π տառին:
Արեգակի մգացած հատվածները դարձել են ավելի ակտիվ, հանդիսանալով բարձր էներգետիկ մասնիկների աղբյուր, որոնք արագանում են Երկրի մագնիսական դաշտում: Այդ մասնիկները ճառագայթում են լույսի քվանտներ: Արդյունքում՝ բևեռային փայլերն անցած շաբաթ ավելի հաճախ են եղել: Այս մասին հաղորդում է ռեակտիվ շարժման լաբորատորիան:
popmech.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը