
Googe Play-ում արդեն իսկ հնարավոր է գործարկել հավելվածը՝ առանց բեռնելու: Պարզապես անհրաժեշտ է ընտրել «Փորձել հիմա» հրամանը:
Հավելվածները փորձելու տեխնոլոգիան կոչվում է Instant Apps: Google-ը ներկայացրել է այն դեռևս 2016 թվականին Google I/O համաժողովի ընթացքում, սակայն այն փորձարկվում է միայն հիմա:
Այս գործառույթը դեռևս փորձարկվում է և դեռևս հասանելի չէ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Միայն մի քանի հավելվածներ են այժմ տեղադրել այս հնարավորությունը, մասնավորապես՝ Skyscanner, Red Bull TV, BuzzFeed:
Instant Apps-ն անհրաժեշտ է հատկապես այն հավելվածների դեպքում, որոնք հազվադեպ են օգտագործվում: Դրանք բեռնելու և տեղադրելու փոխարեն՝ պարզապես անհրաժեշտ կլինի բացել և օգտագործել այն օնլայն:
Սիրարփի Աղաբաբյան