Իրենց հաշվին 15 անտունի սպանություն ունեցող «մաքրորդների բանդայի» վերաբերյալ դատավճիռ կայացվեց
Advertisement 1000 x 90

Իրենց հաշվին 15 անտունի սպանություն ունեցող «մաքրորդների բանդայի» վերաբերյալ դատավճիռ կայացվեց

Հրապարակվել է «մաքրորդների բանդայի» մասնակիցների դատավճիռը, նրանք մեղավոր են ճանաչվել 15 անտունների սպանության մեջ: Ինչպես հաղորդում է Life Shot տելեգրամ-ալիքը, գլխավոր ֆիգուրանտ Պավել Վոյտովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Մնացած ամբաստանյալներին դատապարտել են 9-ից մինչև 16 տարվա ազատազրկման:

Բացի Վոյտովից ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ելենա Լոբաչովան, Վլադիսլավ Կարատաևը, Արտուս Նարցիսսովը և ծնունդով Յարոսլավի մարզից 19-ամյա մի երիտասարդ, ով սպանությունների կատարման պահին եղել է 18 տարեկանից փոքր:

Ինչպես արդեն հաղորդել է Life-ը, մարդասպանների բանդան 2014-2015թթ. մի քանի ամսվա ժամանակահատվածում գործում էր Մոսկվայի երեք ռեգիոններում՝ արևելքում, կենտրոնում և արևմուտքում: Հիմնականում նրանց զոհերն էին դառնում անտունները, որոնց հանցագործները թերարժեք էին համարում: Հարցաքննության ժամանակ բանդան հայտարարում էր, որ այդպիսով «մաքրում են քաղաքն ասոցիալական տարրերից»: