Քաղաքացին Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց կայանած իր մեքենան հայտնաբերել է ամբողջովին տակնուվրա արված
Advertisement 1000 x 90

Քաղաքացին Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց կայանած իր մեքենան հայտնաբերել է ամբողջովին տակնուվրա արված

Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն ժամանելու պատճառով  թատրոնի հարեւանությամբ կայանված քաղաքացու մեքենան թույլատրելի վայրից ավտոքարշակով հեռացրել են:

Ֆեյբուքյան օգտատեր Նարեկ Բոցինյանն իր մեքենան հայտնաբերել է ամբողջովին տակնուվրա արված: Նա երեկ իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Սունդուկյանի անվան թատրոնում ինչ-որ միջոցառում է եղել, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Իմ մեքենան կայանած է եղել թատրոնի հարեւանությամբ, թույլատրելի վայրում, կարմիր գծերի մեջ:

Պետավտոտեսուչները իբր չկարողանալով ինձ հետ կապ հաստատել, որոշել են ավտոքարշակով մեքենաս տեղափոխել դիմացի մայթ, հանրային տրանսպորտի կանգառ:

Այսօր ահազանգ ստացա, որ մեքենայիս հետնամասն ամբողջովին վնասված է, իսկ տեղ հասնելուն պես տեսա, որ սրահը տակնուվրա է արված:

ՃՈ-ն ժամանեց մի երկու գծագրում արեց, առանց լուսանկարելու, գործը վարույթ վերցրեց ու թողեց գնաց:

Գործը ընթացքի մեջ է ու ամեն ինչ հուսամ կպարզվի. բայց ինձ մի հարց է հուզում:

Որքանո՞վ է արդարացված, որեւէ պաշտոնյայի անվտանգության կամ հարմարավետության համար, առանց սեփականատիրոջ եւ դատարանի թույլտվության, գույքի հետ վարվեն այնպես, ինչպես ուզեն»: