Ինչպես է անցել Սիլվա Հակոբյանի 29-ամյակի խնջույքը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է անցել Սիլվա Հակոբյանի 29-ամյակի խնջույքը. life.tert.am

Երգչուհի Սիլվա Հակոբյանը երեկ նշել է 29-ամյակը։ Երգչուհին տարեդարձի խնջույքը տոնել է մեկ օր շուտ՝ Մոսկվայում։ Երգչուհին Tert.am Life–ին հայտնել է, որ տարեդարձը մեկ օր շուտ է նշել, քանի որ կիրակի էր։

Սիլվան տարեդարձը նշել է երկրպագուների հետ։ Հենց այդ ժամանակ էլ արել է խորհրդանշական «Սիրիր ինձ» տեսահոլովակի պրեմիերան, որն ազդարարում է իր վերադարձը 2 տարվա հարաբերական լռությունից հետո։

«Մեծ հայկական դիսկոտեկում» Սիլվայի տարեդարձը շնորհավորելու, նրա հետ երգելու և պարելու էին եկել մոտ 700 հանդիսատես։ Սիլվան միշտ հպարտանում է իր երկրպահգուների հավատարմությամբ։ Այս անգամ էլ նրանք երգչուհուն միայնակ չեն թողել և ապահովել են անմոռանալի երեկո։

Երգչուհուն ուղեկցել են ամուսինը` Նորայր Մանուկյանն ու հայրիկը` Հակոբ Հակոբյանը։ Սա ոգևորող փաստ է Սիլվայի համար։ Նա նշել է, թե իր համար որքան դժվար էր, երբ նախկինում Նորայրից հեռու էր լինում` շրջագայությունների բերումով։

Երեկ` բուն տարեդարձի օրը, Սիլվան վերադարձել է Հայաստան։ Երեկոյան արդեն հայրենիքում նա ընտանեկան միջավայրում է նշել ծնունդը։

life.tert.am