Ռուբեն Շուխյանը հրապարակումը.
Գլենդելում կայացած միջազգային կինոփառատոնում լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Անապատի ագռավները» (Crows of the Desert) ֆիլմը, որի ռեժիսորն է Մարթա Հուսկին՝ այդ մասին հաղորդում է The Los Angeles Times պարբերականը: Ֆիլմի հիմքում ընկած են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած և հազարից ավել հայ մանուկներ փրկած Լևոն Յոթնեղբարյանի հուշերը:
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ջանքերով ստեղծվել էին հատուկ որբահավաք խմբեր, որոնք անհավանական դժվարություններով կարողացան Սիրիայի անապատներում փնտրել և գերությունից ազատել հազարավոր հայ մանուկների և երիտասարդ կանանց:
Արաբ բեդուինների ցեղախմբերից նրանք գնվում էին «մեկ հայ` մեկ ոսկի» սկզբունքով: Որբահավաք այդ խմբերից մեկը հենց Լևոն Յոթնեղբարյանն էր ղեկավարում, որն էլ պատկերված է ներկայացվող 1919 թվականի լուսանկարում՝ իր իսկ կողմից փրկված հայ որբերի հերթական խմբի հետ:
«Անապատի ագռավները» ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ. vimeo.com