
– ՀՀ և ՌԴ միացյալ զորախումբը մեզ պատիվ չի բերում, բայց անհրաժեշտություն է: Այս իրավիճակում հայտնվելու համար էլ մենք ենք մեղավոր, մինչև զարկ տանք ծնելիությանը՝ երկար ժամանակ կպահանջվի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախույզ Վովա Վարդանովը:
Ինչ վերաբերում է հնարավոր վտանգներին՝ նկատեց.
– Ցանկացածի ուղղությամբ կկրակեմ, ով կսպառնա իմ ազգին: Առաջիններից մեկն եմ եղել, ով կրակել է սովետական բանակի զինվորականներին: Եթե հիշում եք՝ 1992 թվականին ռուսական զորքերը ներխուժեցին Շահումյան ու գրավեցին Մարտակերտը: Իսկ հրամանատարներից մեկը՝ Շամանովն, այսօր փոխնախարար է: Սա նշանակում է, որ չի պատժվել, ավելին՝ կառավարության կողմից էր հրաման ստացել:
Թևան Պողոսյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի օգնության կարիք, ինչ վերաբերում է ծնելիությանը, այն պետք է խթանել, իսկ արտագաղթը՝ վերացնել: