Ինչո՞ւ է Վոզնյակը հրաժարվել գնել iPhone X
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Վոզնյակը հրաժարվել գնել iPhone X

Լեգենդար գյուտարար և Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը խոստովանել է, որ առաջին անգամ չի պատրաստվում գնել նոր iPhone-ը վաճառքի մեկարկի օրը։

«Ես կնախընտրեմ սպասել և տեսնել, թե ինչպիսին կլինի iPhone X-ը։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ իմ iPhone 8-ից, այն գրեթե այնպիսին է, ինպիսին iPhone 7-ն ու iPhone 6-ը»,-Վոզնյակի խոսքերն է մեջբերում CNBS-ն։

Գյուտարարը հավելել է, որ իր կինը պատրաստվում է նոր սմարթֆոնը գնել այն օրը, երբ մոդելը վաճառքի դուրս կբերվի՝ հոկտեմբերի 27-ին, այնպես որ ինքը կունանա նորույթին հետևելու բոլոր հնարավորությունները։