Արմենակ Արմենակյանի այրի. «Ասում են, թե լուրեր են, լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում, ու չէր ուզում դրան հավատալ». «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Արմենակ Արմենակյանի այրի. «Ասում են, թե լուրեր են, լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում, ու չէր ուզում դրան հավատալ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի անց զրուցել է ԱԺ երջանկահիշատակ պատգամավոր Արմեն Արմենակյանի այրու՝ Արմենուհի Արմենակյանի հետ։

– Հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Դեմիրճյանը կանխազգացել է, որ իրեն սպանելու են։ Նա նույնիսկ եղբոր հետ է խոսել այդ մասին։ Արմենակ Արմենակյանը նման կանխազգացում ունեցե՞լ է իր հետ կապված։

– Մայրը նրան ասում էր, թե Արմեն, դու զենք ունես, ինչու որպես պատգամավոր չես կրում, ասում էր՝ ես երբեք թշնամիներ չունեմ, զենքն ինչիս է պետք։ Հոկտեմբերի վերջին նա մշտապես ասում էր, որ խառը օրեր են, անցնեն, անպայման կպատրաստվի իր եղբոր որդու տղայի հարսանիքով։ Երբ ասում էինք, թե ինչ խառը օրեր, ասում են, թե լուրեր են, լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում, ու չէր ուզում դրան հավատալ։ Ինքը ասում էր՝ ինձ մահ չի սպառնում, եթե թուրքի գնդակը կպավ, բան չեղավ, ես մինչեւ կյանքիս վերջը կծառայեմ հայրենիքիս։

Ինքը այդ օրը չպետք է գնար Ազգային ժողով, քանի որ այլ գործեր ուներ, բայց զանգահարում, կանչում են, եւ ստիպված գնում է։ Այդ օրը կարեւոր հարց ու պատասխանի օր էր, ու վարչապետը պետք է գնար։ Երբ իր ծանոթները, ընկերները երկրի վիճակից հարց էին տալիս, ասում էր՝ լավ է լինելու ամեն բան։ Բոլորն էլ ասում են, որ նա պահի զոհ դարձավ, ինձ թվում է, որ նրան ասել են՝ չոքի, նա չի չոքել, քանի որ մշտապես ասում էր՝ ես թուրքի դեմ չեմ չոքել, ուստի միգուցե դա էլ եղավ նրան կրակելու պատճառը։

– Տիկին Արմենակյան, 18 տարի է անցել, բայց կասկածներ դեռ կան, որ կային հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ մինչեւ վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը։

– Իրականում լիովին հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, եթե բացահայտվեց, ինչո՞ւ մարդասպանները չստացան իրենց արժանի պատիժը։ Չբացահայտվեց միգուցե, որ շատերին՝ կառավարությունից կամ իշխանությունից, ձեռ չէր տալիս։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: