Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է քիմիայի բնագավառում 2017 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:
Մրցանակն ստացել են Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը՝ «բարձր լուծաչափի կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի զարգացման համար՝ լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով» ձևակերպմամբ: Կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան այսօրվա դրությամբ բջիջների և մոլեկուլների առանձնահատությունների ուսումնասիրման գլխավոր մեթոդներից մեկն է:
Նման մանրադիտակի շնորհիվ գիտնականները կարող են հետևել կենդանի բիոմոլեկուլներին և ուսումնասիրել բջիջներում սպիտակուցների եռաչափ արտացոլումները: Նոբելյան մրցանակի հաջորդ դափնեկիրը՝ գրականության բնագավառում, կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: