IPhone x-ի պահանջարկը գերազանցել է մատակարարման ծավալը
Advertisement 1000 x 90

IPhone x-ի պահանջարկը գերազանցել է մատակարարման ծավալը

Apple-ի սպասված iPhone X սմարթֆոնի նախնական պատվերների բացման առաջին օրը պահանջարկն այնքան մեծ է, որ առաքման համար մի քանի շաբաթը բավական չի լինի:

Ըստ Business Insider-ի, որոշ պատվիրատուներ հաղորդագրություն են ստացել, որ առաքումը տեղի կունենա 3-4, երբեմն էլ 5 շաբաթից ոչ շուտ, մինչդեռ մատակարարումները մեկնարկելու են նոյեմբերի 3-ին:

iPhone X առաջատար մոդելը, որի շնորհանդեսը կայացել է սեպտեմբերին, ներկայանում է երկու գույնով, որոնցից յուրաքանչյուրն ել երկու տարբերակ ունի՝ ըստ հիշողության ծավալի: Իսկ սմարթֆոնի արժեքը կազմում է 999 դոլար:

finagent.am