«Թռածների և արվամոլների» խուցը. որտեղ են պահվում ՔԿՀ-ում մերժված դատապարտյալները. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Թռածների և արվամոլների» խուցը. որտեղ են պահվում ՔԿՀ-ում մերժված դատապարտյալները. armtimes.com

Այսօր Երևանի Կոնգրես հյուրանոցում ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում ուսումնասիրությունների արդյունքում հասարակական դիտորդական խմբի պատրաստած 2016 թվականի տարեկան զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, դիտորդական խմբի ներկայացուցիչները, «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, փաստաբաններ ուսանողներ և այլք:

Շուրջ 180 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվում դատապարտյալների պահման պայմաններին, սննդակարգին, հիգիենիկ պարագաներին և այլն: Ամբողջ զեկույցի միայն մի քանի էջում է նկարագրված ՔՀԿ-ներում արմատավորված քրեական աշխարհի կարգ ու կանոնից բխող իրավահարաբերություններն ու դրանց հետևանքները:

«Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած ազատազրկված անձանց խնդիրների վերաբերյալ զեկույցում նշված  է, որ այս խմբին են դասվում այն ազատազրկված անձինք, որոնք

հրաժարվում են ենթարկվել «հանցագործ աշխարհի» կողմից ընդունվածչգրված կանոններին («գողական օրենքներին») կամ խախտել են դրանք: Այսխմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում:

«Այդ խցերը կոչվում են «թռածների և արվամոլների» խցեր, իսկ այդ ազատազրկված անձանձ թե՛ ՔԿՀ-ների աշխատակիցների, թե՛ մյուս ազատազրկված անձանց կողմից տրվում են վիրավորական պիտակավորումներ և նրանք արժանանում են նվաստացնող վերաբերմունքի։ Մասնավորապես, նրանք ներգրավվում են մյուսների համար նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները»,- նշված է զեկույցում:

Որոշակի հանցագործություններ կատարած անձինք

Այս խմբին են դասվում հիմնականում սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար մեղադրվող կամ ազատազրկված անձինք, որոնք «կամավոր-պարտադիր» սկզբունքով գրավոր դիմում են ՔԿՀ վարչակազմին` իրենց «թռածների և ԼԳԲՏԻ անձանց» խուց տեղափոխելու խնդրանքով: Ըստ դիտորդների, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այն դեպքում, երբ այդ անձինք գտնվում են այլ ազատազրկվածների հետ միևնույն խցում, նրանք ենթարկվում են հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնության, որոշ դեպքերում նաև՝ սեռական բռնությունների, ոտնձգությունների (ըստ ազատազրկվածների խոսքերի՝ «փչացվում են») իրենց խցակիցների և, առհասարակ, մյուս ազատազրկված անձանց կողմից։

ԼԳԲՏԻ ազատազրկված անձինք

Զեկույցի հեղինակները գտնում են, որ ՀՀ ՔԿՀ-ներում առավել խոցելի կարգավիճակում են գտնվում ԼԳԲՏԻ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուա, Տրանսգենդեր և Ինտերսեքս) համայնքից ազատազրկված անձինք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում, որոնք էականորեն տարբերվում են նույն ՔԿՀ-ի այլ խցերից իրենց անշքությամբ և անբավարար պահման պայմաններով:

Ամբողջությամբ՝ armtimes.com