
Գերմոդել Նաոմի Քեմփբելը և այլ հայտնիներ Instagram սոցիալական ցանցում հրապարակել են իրենց լուսանկարները Հելոուինի համար կառնավալային զգեստներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Vogue-ը: Նաոմի Քեմփբելն ընտրել է զանգվածեղ «կոկոշնիկ» և կաբարեի լողազգեստ՝ նախշակարված փայլազարդերով, մոդել Նյադաք Duckie Թոտը զգեստավորվել է Կլեոպատրայի ձևով, իսկ Jo Malone London բրենդի դեսպան մոդել Փոպի Դելեվինը՝ նախնադարյան վայրի կնոջ ձևով՝ փաթաթված մորթիներով: Ֆոտոմոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է երգչուհի Շերի կերպարով, դերասանուհի և մոդել Էմիլի Ռատակովսկին գերադասել է հավերժահարսի բաց մանուշակագույն կեղծամը և ցանցկեն գլխանոցը, իսկ մոդել Կառլի Կլոսը՝ գիշերային ակումբի աստղի զգեստը: