Միքայել Յալանուզյանի հրապարակումը.
«Մեքենաները շատ են, ու վերջում ստացվելու է, որ մեքենաները կերան մարդկանց: Ավելի ճիշտ՝ արդեն ուտում են:
Առաջարկում եմ՝
1. մեքենա չվարող մարդկանց համար սահմանել տրանսպորտային զեղչ,
2. մայթերին կանգնած ամեն մեքենայից գանձել հավելյալ գումար ու տալ հետիոտներին, ովքեր ստիպված են ոլոր-մոլոր անելով շրջանցել իրենց ճանապարհը փակող մեքենաները,
3. ավտոտնակ ունեցողներից գանձել լրացուցիչ գումար ու տալ այն մարդկանց, ովքեր զրկվել են ավտոտնակի մակերեսին համարժեք 2-3 ծառի արտադրած թթվածնից,
4. լրացուցիչ արտոնություններ տալ հեծանիվ քշողներին․ Արտակ Պաստաֆարիան Գաբոյան ջան, էս քո գծով…
5. էլի բաներ կան, ընթացքում կավելացնեմ 🙂
Բա սոցիալական արդարություն էիք ուզում, գիտեք՝ հե՞շտ է…»:
Գրառմանը Մ. Յալանուզյանը կցել է այս հղումը: