
Այսօր 16։25 Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով ներխուժած տղամարդը այդ քայլով ցանկացել է վրեժ լուծել նույն մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջից ու զոքանչից։
Զոքանչը «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է, իսկ նախկին կինը նույն մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց դեպքի վայրում աշխատող լրագրող Անժելա Ստեփանյանը։
«Վերջին տվյալներով տղամարդը դանակի օգնությամբ իր ձեռքում է պահում երեխաներից մեկին, բայց մնացածին էլ դեռ չի հաջողվել ազատել»,–ասաց նա։
Անժելայի խոսքով` ոստիկանությունը բանակցություններ է վարում պատանդառուի հետ` մարդկանց ազատելու համար։