ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասում՝ «Սագա» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Մ.Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ փրկարարները անգիտակից վիճակում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացուն և դուրս են բերել ձորակից, ով հոսպիտալացվել է Սրբ.Գր.Լուսավորիչ ԲԿ: