Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չլինի՞ տիկին Ռուզաննայի կողմից այս պատերազմը շարունակելու ու արդեն ուղիղ Վիգեն Սարգսյանին ցուցանելու ու նկարագրելու պատճառը նախկինում իր և իր ընտանիքի դեմ սանձազերծված քարոզչական արշավն է ու դրանում Վիգեն Սարգսյանին՝ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավարին կասկածե՞լը: Հիմա եմ հասկանում, թե ինչու ՊՆ-ը խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով զարմանալիորեն իր վրա վերցրեց նախկին գրառումն ու ակնարկեց զրպարտության հոդվածը….
Կողմերը հեռակա իրար ավելի լավ են հասկանում, քան մենք կողքից… Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև խոցված կնոջն այդքան հեշտ չես կանգնեցնի….
Հ.Գ. աաաաաաաա, վերջը չէի կարդացել. «Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև»: