
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում արտակարգ դեպքի վերաբերյալ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը երեկ ողջ օրվա ընթացքում չի պատասխանել լրագրողների հարցերին, իսկ հեռախոսազանգերն անջատում էր՝ ասելով «ցտեսություն»: Aysor.am-ի թղթակցին Ռուբեն Խլղաթյանն այսօր քաղաքապետարանում հրաժարվեց ընդունել և պատասխանել մեր հարցերին: Սակայն մեր թղթակիցը քաղաքապետարանի դիմաց հնարավորություն ունեցավ մի քանի հարցեր տալ: