Արմավիրում «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին պատանդ առած տղամարդուն վնասազերծելու կապակցությամբ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը դեպքի վայրում նշել է, որ պատանդառուն գտնվում է հիվանդանոցում է, նրան համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, հիվանդանոցում է նաև պատանդ վերցված և քիչ առաջ ազատ արձակված երեքամյա տղան:
Հունան Պողոսյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես են կարողացել փրկել երեխային, պատասխանել է. «Երեխային փրկողը ձեր աչքի առջև կանգնած է» և մատնացույց է արել Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանին, ով ևս դեպքի վայրում էր:
Արսեն Այվազյանն այս հարցով նշել է. «Բանակցությունների արդյունքում է հաջողվել, ամբողջական աշխատանքի և այլնի: Երեխան ողջ առողջ է, տվյալ անձնավորությունը հիմա բուժօգնություն է ստանում»: Արսեն Այվազյանը հավելել է, որ բոլոր դետալները պարզվում են: