
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ այս անգամ ասույթների միջոցով.
«ԱՍՈՒՅԹՆԵՐ
իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային
- …Լինում են խրամատային ճշմարտություններ, և «կաբինետային կլյաուզաներ»…
- …Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»…
- …Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է…
- …Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…
- …Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը…
Հ.Գ.
Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա).
- – Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք…»: