Մատաղ անողներ…
Իսկ դուք գոնե գիտե՞ք, որ մատաղը քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի։
Իսկ դուք գոնե նկատե՞լ եք, որ ինչքան շատ եք մատաղ անում, էդքան ձեր կյանքում ավելի շատ են լինում վատ բաներ։
Իսկ դուք գոնե մի պահ ձեր սեփական գլխով մտածե՞լ եք, որ, օրինակ, ամենաքիչը, նորմալ չէ ձեր երեխայի փրկության համար այլ կենդանու երեխա մորթելը։
Իսկ դուք հեչ գոնե մի քիչ մտածե՞լ եք, որ սպանելու համար ոչխար գնելու գումարով կարող էիք մի աղքատ ընտանիքի երեխայի համար նվեր գնել, ու դա ավելի մեծ մատաղ կլիներ ու կարող էր Աստծուն ավելի դուր գալ։
Թե՞ դուք իսկապես կարծում եք, որ Աստված վերևում, արյան ծարավ, սպասում ա ձեր մատաղին…
Ես շատ եմ ուսումնասիրել ու նկատել եմ, որ էն մարդիկ, ովքեր մատաղ են անում, որ երեխան փրկվեց, մեկ էլ մյուս երեխունա մի բան լինում։ Էդ մեկի համար են մատաղ անում, մեկ էլ ընտանիքի այլ անդամ վթարի ա ենթարկվում։ Դրա համար են մատաղ անում, մեկ էլ մյուս երեխան ա ծանր հիվանդանում, ու էդպես անվերջ ցիկլ։ Մատաղ անողների տանից դժբախտությունը միշտ անպակաս ա։։։
Ախր դա էնքան պարզ բան ա…
Մի՛ եղեք ոչխարի հոտի նման ու առանց մտածելու արեք այն, ինչ տարածված է։ Ամեն տարածված բան չէ, որ ճիշտ է։
Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Մատաղ անողներ…Իսկ դուք գոնե գիտե՞ք, որ մատաղը Քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի…Իսկ դուք գոնե նկատե՞լ եք, որ ինչք…
Posted by Ovsanna Hovsepyan on Mittwoch, 1. November 2017