Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. տեղաբնակները փակել են ճանապարհը՝ պահանջելով Արմավիրի մարզպետից, որպեսզի գյուղի անդորրը չխաթարի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. տեղաբնակները փակել են ճանապարհը՝ պահանջելով Արմավիրի մարզպետից, որպեսզի գյուղի անդորրը չխաթարի. shamshyan.com

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար գյուղի հազարից ավելի բնակիչներ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որպեսզի Արմավիրի Մեծն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջ տա իր ոստիկանական հակումներին և Փարաքար գյուղի անդորրը չխաթարի:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում փարաքարցիներն ասում էին. «Մարզպետը մի օր քնել, հելել ու որոշել է, որ մեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին և դպրոցի մի քանի աշխատակիցների պետք է ազատի աշխատանքից: Հետաքրքիր է՝ մարզպետը, որ պաշտոնավարման ընթացքում երևի չի հետաքրքրվել դպրոցի կյանքով, որտեղի՞ց է որոշել, որ տնօրենը պետք է ազատվի աշխատանքից:

Մենք մեր տնօրենից գոհ ենք, նա և կոլեկտիվի անդամները մեր երեխաներին ավելի շատ են ուսում տվել քան Մեծն մարզպետը: Բավական է արդեն, հոգնել ենք Ղահրամանյանի կամակատար որոշումներից ու խնդրում ենք կառավարությանը, որպեսզի հետամուտ լինեն, որ մարզպետը, ըստ մեր կարծիքի, իր անօրինական որոշումը չեղյալ հայտարարի: Հակառակ դեպքում՝ մենք կառավարությանն ու մարզպետին կապացուցենք, որ՝ գյուղ կանգնի գերան կկոտրի»:

Այս պահին նշված վայր են ժամանել նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի մեծ թվով աշխատակիցներ ՝ Էջմիածնի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Քիչ առաջ գյուղացիները ճանապարհը բացեցին՝ դրսևորելով բարի կամբ, սակայն սպառնում են՝ եթե մարզպետը իր որոշումը չվերանայի, ապա մեր ու մանուկ, ահել ու ջահել օդանավակայանի ճանապարհը փակելու են:

shamshyan.com