Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի
Advertisement 1000 x 90

Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից Երևան քաղաքի Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցում՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Մարշալ Բաբաջանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ Աճառյան փողոցի բոլոր լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: