
Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանի պահեստներում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է ժամանել միանգամից 5 մարտական հաշվարկ:
Արդեն մի քանի ժամ է, ինչ հրշեջներին չի հաջողվում մարել եռահարկ շինության առաջին հարկի պահեստներում բռնկված հրդեհը:
Հրդեհի հետևանքով քաղաքի մեծ մասը, հատկապես` կենտրոնական հատվածը ծխի մեջ է: